WWF Հայաստան
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հիմնադրվել է 1961թ-ին և ներկայումս իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` ընդգրկելով 5000-ից ավել աշխատակից: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում: Կովկասյան տարածաշրջանում այն սկսել է իր գործունեությունը 1992թ-ից , իսկ Հայաստանում WWF գրասենյակը հիմնադրվել է Երևանում 2001թ-ին:
WWF-ը Կովկասը համարում է կենսաբազմազանության առումով նշանակալից կարևորություն ներկայացնող էկոտարածաշրջան: Պատմականորեն այն ներկայացվում է որպես նեղուց` Սև և Կասպից ծովերի միջև: Կովկասյան Էկոտարածաշրջանը ամբողջությամբ զբաղեցնում է 580,000 կմ` ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնության հյուսիս-կովկասյան մասը, Թուրքիայի հյուսիս-արևելյան և Իրանի հյուսիս-արևմտյան մի մասը: Բնակչությունը մոտավորապես կազմում է 34,7 միլիոն:
2006թ-ի նոյեմբերին WWF հայաստանյան գրասենյակը պաշտոնապես գրանցվել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան):
Ներկայումս այն իրականացնում ավելի քան 10 ծրագրեր ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ:

«Քոնսերվեյշն ինթերնեյշնլ» միջազգային բնապահպանական
կազմակերպությունը (CI)
ներառել է Կովկասյան էկոտարածաշրջանը իր` աշխարհի 25 ամենաբազմազան և վտանգված «թեժ» կետերի ցուցակում:
WWF հայաստանյան մասնաճյուղի տեսլականն է.
…պահպանել Հայաստանն առողջ ու գեղեցիկ ներկա և ապագա սերունդների համար:
Հայաստանն ունի արժեքավոր բնական ժառանգություն` իր հարուստ կենսաբազմազանությամբ և յուրահատուկ լանդշաֆտներով: Մեր երկիրը ազգային հարստություն է, որը պետք է պահպանվի ներկա և ապագա սերունդների համար: Դա բոլոր հայերի պարտքն է. պահպանել Հայաստանն առողջ և գեղեցիկ:
WWF հայաստանյան մասնաճյուղը ձգտում է դեպի իր տեսլականը` կատարելով աշխատանքներ հետևյալ հիմնական ոլորտներում.
WWF հայաստանյան մասնաճյուղը ձգտում է դեպի իր տեսլականը` կատարելով աշխատանքներ հետևյալ հիմնական ոլորտներում.
- Աջակցություն Հայաստանի կառավարությանը պահպանվող տարածքների և դրանց ցանցի (արգելոցներ, ազգային պարկեր և այլն) ստեղծման գործում,
- Ինստիտուցիոնալ զարգացում և հզորությունների ստեղծում` պահպանվող տարածքներին տրամադրելով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն
- Դեգրադացված էկոհամակարգերի վերականգնում, բույսերի և կենդանիների բնական միջավայրերի բարելավում, կարևոր բիոմների պահպանություն (անտառներ, բարձր լեռնային համակարգեր, խոնավ տարածքներ)
- Վտանգված տեսակների պահպանություն (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և այլն)
- Գյուղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծում` բնական պաշարների արդյունավետ օգտագործման և էկոտուրիզմի զարգացման միջոցով նպաստելով եկամուտների ստեղծմանը, աղքատության և հետևաբար կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցմանը
- Բնապահպանական կրթության, տեղեկատվության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում
“SOS! Շիկահող” հաջողության պատմություն
2005թ-ին WWF հայաստանյան մասնաճյուղը կարևոր դեր է ունեցել երկրում լայնածավալ անտառհատման կանխման գործում: Հայաստանյան մի քանի բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ “SOS! Շիկահող” արշավը հաջողություն ունեցավ և ստիպեց ՀՀ կառավարությանը գտնել այլընտրանքային տարբերակ` Շիկահող արգելոցի տարածքով նախատեսված մայրուղու կառուցման փոխարեն:
Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործիչների հետ այս կարևոր համագործակցության արդյունքում կանխվեց մոտ 30 հա կաղնու անտառների հատումը (մոտ 14000 ծառ), ինչպես նաև էնդեմիկ բույսերի և անհետացման եզրին գտնվող կենդանիների (կովկասյան ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն) բնակավայրերի կորուստը: