Համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ
Սա նշանակում է, որ մենք առնչություն ունենք սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմնահարցերի հետ, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց կայուն ապրուստի միջոցների ապահովման և էկոհամակարգերի համար: WWF-ն մյուսների հետ համագործակցության և ամուր բնության պահպանության լուծումների համար միջնորդելու իր կարողությամբ եզակի տեղ է գրավում:
Դոնորներից, անդամներից, տեղական գործընկերներից, կառավարությունից, թափ առնող մասնավոր հատվածից և գիտնականներից ստացվող շարունակական վստահության և աջակցման պայմաններում մենք միշտ կգտնենք դեպի առաջ տանող ուղին: Մենք հրավիրում ենք ձեզ միանալու մեզ մեր կենդանի մոլորակ պահպանելու և պաշտպանելու գործում:
WWF հայաստանյան գրասենյակը ակտիվորեն և արդյունավետորեն համագործակցում է շահագրգիռ կողմերի` ներառյալ գործարար աշխարհի, համայնքային անդամների, ՀԿ-ների, դոնոր գործակալությունների, գործընկերների, արգելոցների և ազգային պարկերի ղեկավարների, Բնապահպանության Նախարարության և Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող այլ գործակալությունների հետ:
Ամենացածր օղակներից մինչև կառավարական մակարդակ տարվող աշխատանքները հավաստիացնում են, որ համագործակցված ծրագրերը կհանգեցնեն բնության պահպանության լավագույն լուծումների:
Մեր հիմնական գործընկերներն են`
· «Հայաստանի Անտառներ» ՀԿ
· «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» (AGBU)
· «Էյ- Թի-Փի» Բարեգործական Հիմնադրամը (ATP)
· Հայաստանի Ամերիկյան Համալսարանը
· Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Հակոբյանի անվան Շրջակա Միջավայրի Կենտրոնը»
